Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Ֆրանսիական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց ընթացիկ ծրագրերն ու հետաքրքրությունները՝ վերականգնվող էներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

Կողմերը հաստատել են փոխադարձ շահագրգռվածությունը համագործակցության խորացման հարցում և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։
