Ուրախ կլինեմ այդ տեղեկությունը փոխանցել ԵՄ-ում իմ գործընկերներին. Ֆիցոն՝ խաղաղության օրակարգի մասով Փաշինյանի գնահատականի մասին

Ես հաստատում եմ այն փաստը, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, բայց մեզ համար շատ կարևոր է շահեկան երկկողմ հարաբերություններ զարգացնելը:

Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

«Շատ ուրախ էի Ձեզնից անմիջականորեն լսելու Ձեր երկրի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը:

Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար, և ես ուրախ կլինեմ այդ տեղեկությունը փոխանցել ԵՄ-ում իմ գործընկերներին»,- ասաց նա:

You may also like...