Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 24 հազար 3 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1949 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 151 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +168 միլիոն դրամ):

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 89,6 հազար դրամ է:

You may also like...