Գևորգ Պապոյանը Մասիսում ծանոթացել է ալյումինե մարտկոցների գործարանի արտադրական կարողություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 26-ին Մասիս քաղաքում այցելել է «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի ջեռուցման ալյումինե մարտկոցների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, ընկերության ղեկավար կազմի հետ նախարարը շրջել է արտադրամասի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին։

500038432_1132920785543970_615362505972097681_n.jpg (81 KB)500049249_1132920832210632_985977357977753103_n.jpg (130 KB)

Ընկերությունը մետաղի ջարդոններից ստանում է վերջնական արտադրանք՝ ջեռուցման ալյումինե մարտկոցների տեսքով։ Տարեկան արտադրությունը հասնում է մինչև 2,5 մլն հատ ջեռուցման մարտկոցի, որի արդյունքում շուրջ 3000 տոննա ալյումինի ջարդոնի վերամշակմամբ ստանանում և իրացնում են ավելի բարձր ավելացված արժեքով պատրաստի արտադրանք՝ Հայաստանի ներսում ապահովելով ավելի երկար արժեշղթա։

500093690_1132921062210609_1290788475739159428_n.jpg (147 KB)500379973_1132920888877293_658197949865180848_n.jpg (118 KB)

Արտադրանքը կարող է բավարարել ինչպես Հայաստանի ներքին պահանջարկը, այնպես էլ ապահովել մեծ քանակությամբ արտահանում։
Արտադրամասի կառուցման համար ընկերության կողմից ներդրվել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար։

Ընկերությունն ունի ընդհանուր 780 աշխատակից, որից 120-ը նշված արտադրամասում կներգրավվի՝ ամբողջ ծավալով արտադրական գործընթացի անցնելուց հետո։

500701924_1132921115543937_4018544180360501865_n.jpg (116 KB)500778115_1132921025543946_7453439188554748618_n.jpg (106 KB)

«Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառումից, մաքսատուրքից և շահութահարկից ազատման արտոնություններից, ինչպես նաև «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում թողարկել, տեղաբաշխել և ցուցակել է 15 մլրդ դրամ և 15 մլն դոլար ծավալով պարտատոմսեր։

501537863_1132920982210617_8584898556309089585_n.jpg (133 KB)

You may also like...