Դավիթ Խուդաթյանն ու Մարկ Քուլսը քննարկել են ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում։

Քննարկեցինք ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, պետության կողմից ՀՀ համայնքներին դոտացիաների հատկացման կարգն ու առանձնահատկությունները, համայնքների խոշորացման ձեռքբերումները և մարտահրավերները։
Անդրադառնալով ԵԽ-ի կողմից ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ Քուլսի կողմից արձանագրվեց այս ոլորտում առկա առաջընթացը, ինչպես նաև հատկորոշվեցին առկա խնդիրները։

Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել սերտ փոխգործակցությունը նշված բոլոր ուղղություններով»։
