Ռոբերտ Ֆիցոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տնկել եղևնի

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջել է Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տնկել արծաթափայլ եղևնի:

You may also like...