Հայաստանը նախորդ տարի միջպետական հետախուզում է հայտարարել ավելի քան 1200 անձի նկատմամբ. Ղազարյան

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարել 1200-ից ավելի անձի նկատմամբ:

Այս մասին ԱԺ-ում հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի ներկայացման շրջանակում:

«2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՀ հետախուզում հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160 հազարից ավելի անձի նկատմամբ: 2024 թվականի ընթացքում ՆԳՆ-ի կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել 1200-ից ավելի անձի նկատմամբ: 2023-ին թիվը եղել է 867, 2022-ին՝ 1400-ից ավելի»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանն ինտենսիվ համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ իր տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման հետ կապված:

Ըստ Ղազարյանի՝ ընդհանուր առմամբ՝ 2022-2024 թթ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք և փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների գործընկերներին:

You may also like...