Մատվիենկոյին անպայման գնալու եմ դիմավորեմ․ Սիմոնյան (տեսանյութ)

«Մատվիենկոյին անպայման գնալու եմ դիմավորեմ»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես իրեն անձամբ խոստացել եմ։ Նա ասաց՝ բա ո՞նց էիք տիկին Փելոսիին դիմավորել օդանավակայանում, ես ասացի՝ երբ Դուք գաք, ես մեծ հաճույքով Ձեզ ևս կդիմավորեմ։

Նաև Աննիտա Դիմիդրեվային եմ դիմավորել, որովհետև կին էր, իմ լավ ընկերը, և տիկին Մատվիենկոյին էլ նույնպես դիմավորելու եմ»,- նշեց նա՝ շեշտելով, որ դրանք բացառիկ դեպքեր են։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։

Վերջինիս այցը Հայաստան նախատեսված է հունիսի 5-6-ը։

You may also like...