ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 900 հազար դոլար արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո հայտնել է հերթական նորությունը:
«Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ»,- նշել է վարչապետը:
