Փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության մասին. Միրզոյան (տեսանյութ)
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին՝ «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
