Պակիստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է Ադրբեջան: Լաչինի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջան կժամանի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու մայիսի 28-ին կայանալիք Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ գագաթնաժողովին և Լաչինի օդանավակայանի բացմանը։

Գագաթնաժողովը նվիրված կլինի տարածաշրջանային համագործակցությանը, տնտեսական կապերին և ընդհանուր մարտահրավերներին:

Երկրների ղեկավարները կքննարկեն նաև ապագա համագործակցությունը:

You may also like...