Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը
Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը։
«Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը հավանաբար կկայանա Ժնևում:
Մենք կցանկանայինք այն անցկացնել Վատիկանում և գրեթե պատրաստ էինք դրան, բայց ռուսները չցանկացան գնալ այնտեղ:
Հետևաբար, կարծում եմ, որ հաջորդ տարբերակը կլինի Ժնևը», — ասել է նա։
Ավելի վաղ Ստամբուլում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել շարունակել բանակցությունները Կիևի հետ։
