Էրդողանը մի խումբ իրավաբանների և փորձագետների հանձնարարել է նոր Սահմանադրություն մշակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նշանակել է իրավաբանական փորձագետների տասը հոգուց բաղկացած խումբ և նրանց լիազորել է սկսել աշխատանքը նոր Սահմանադրության վրա։ «23 տարվա ընթացքում մենք բազմիցս ցույց ենք տվել մեր անկեղծ մտադրությունները՝ ամրապնդելու մեր ժողովրդավարությունը քաղաքացիական ազատական նոր Սահմանադրությամբ»,- ասել է նա։
Մայիսի 22-ին Էրդողանը հայտարարել է, որ չի ծրագրում իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ժամկետի համար: Այս մասին նա հայտարարել է Բուդապեշտից Անկարա ուղեւորվող ինքնաթիռում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Էրդողանն ընդգծել է, որ իրեն չի մտահոգում վերընտրությունը, և որ իր առաջնահերթությունը Թուրքիայի համար նոր Սահմանադրության ստեղծումն է։
