«Թսբեհ» նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ոսկե համրիչ գնելու մասին լուրին և այդ փաստի շուրջ աղմուկին, պարզաբանում է հրապարակել:

«Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես, օրինակ, ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ:

Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետգույք:

Իսկ Մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների»,-գրել է նա:

Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել է, թե լրագրողն անձամբ Ալեն Սիմոնյանից փորձել էր հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահն ասել է՝ «կասեմ, բայց առանց տեսախցիկի»:

You may also like...