Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
Կրեմլը Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր է դիտարկում Ստամբուլը:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թեկուզ այն մեկը, որտեղ տեղի ունեցավ առաջին փուլը», — պատասխանել է նա այն հարցին, թե որ վայրերն են նախընտրելի Ռուսաստանի Դաշնության համարէ նշելով, որ մնացածը փոխադարձ համաձայնության հարց է։
Արդյոք Ստամբուլը դիտարկվում է որպես հաջորդ փուլի անցկացման վայր՝ հարցին, Պեսկովը պատասխանել է. «Անկասկած»:
