Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

523.jpg (159 KB)524.jpg (129 KB)525.jpg (74 KB)526.jpg (65 KB)

You may also like...