Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ կայացել է իր հերթական հանդիպումը երիտասարդների հետ։


«Այս անգամ հանդիպեցի Երևանի տարբեր վարչական շրջանների երիտասարդների հետ։ Հարցուպատասխանի ձևաչափով ծավալվեց հետաքրքիր քննարկում, լսեցի երիտասարդներին հուզող հարցերը, ինչպես նաև տարբեր արդիական թեմաների վերաբերյալ նրանց մոտեցումները:


Քննարկվող թեմաների առանցքում էին խորհրդարանական դիվանագիտության սկզբունքները, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներին վերաբերող թեմաները, ինչպես նաև մասնակիցներին հետաքրքրող այլ հարցեր»,- գրում է նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը Երևանում բնակվող երիտասարդներին հրավիրել էր հանդիպման:

