12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին

Մայիսի 29-ին՝ ժամը 08:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, «Օպել» մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։

You may also like...