Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը «X»-ի միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։
«Իմ պաշտոնավարման ժամկետը որպես հատուկ պետական ծառայող մոտենում է ավարտին:
Շնորհակալություն նախագահին՝ ոչ արդյունավետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար»,- գրել է Մասկը և հավելել, որ դեպարտամենտի առաքելությունը ավելի է ուժեղանալու:
Խոսքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է, որը պայքարում է անարդյունավետ ծախսերի դեմ:
Ապրիլի 22-ին ձեռնարկատերն արդեն հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։
