Իրանի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավային հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 158 կմ հյուսիս-արեւելք՝ շուրջ 352 հազար բնակչությամբ:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
