Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ Սևոյանը մինչ այդ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել:
Վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո:

You may also like...