Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան (տեսանյութ)

«Մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար»:

Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով. «Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»։

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։

 

You may also like...