Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր կողմից արված վերջին հայտարարություններին ու դրանց հասցեին հնչող քննադատություններին:
Իսկ ինչ վերաբերում է առևտուր անելուն, է՛լ ավելի զարմանալի է: Այսինքն՝ մենք պետք է խաղաղություն կնքելուց հետո ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտուր չանե՞նք, կարո՞ղ է մենք մի հատ էլ մեր կողմից սահմանները փակենք: Կամ հազարավոր հայեր Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում առևտուր են արել ու անում հենց այսօր:
Ղարաբաղից շատ մարդիկ վերջին իրադարձությունների ժամանակ թե՛ կոնյակ են վաճառել, թե՛ ՀԵՑ, անուններ տա՞մ, որ վեր ընկնեք տեղներդ, թե՞ ձեզ թվում է՝ մենք մեզ պետք է գցենք շրջափակման մեջ, որ ո՛չ տրանսպորտ գնա Հայաստանի տարածքով, ո՛չ բեռներ, ո՛չ գազ, ո՛չ հոսանք: Տենց հպարտ իդիոտների հավաքածուներով մնանք մինչև Հայաստանում ո՛չ մարդ կմնա, ո՛չ տնտեսություն:
Դուք կամ շատ տգետ եք, կամ այնքան եք կուրացել ձեր անկարողությունից, կամ ուղղակի թշնամի երկրի գործակալ: Իմ կարծիքով՝ բոլորը միասին:
Լավ լուրն այն է, որ դուք մեր երկրում ոչինչ այլևս չեք որոշում ու չեք որոշելու:
Իսկ Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, ինչպես եղել է նախկինում: Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ:
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- գրել է Սիմոնյանը:
