Դավիթ Սանասարյանն արդարացվեց

Դատարանը հրապարակել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գործով վճիռը:

Մեղադրանք առաջադրվելուց վեց տարի անց նա արդարացվեց:

Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

Դավիթ Սանասարյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ «քրեական գործը շինծու գործ է, և որևէ ձևով իրականության հետ կապ չունի այն մեղադրանքը, որ ինձ ներկայացրել են»:

You may also like...