Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին:

Այս հանդիպումից հետո, Հաքը սոցցանցի իր էջում գրել է.

«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում ունեցանք հայ-ամերիկյան աճող գործընկերության և խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն մեր երկրների քաղաքացիների համար»:

You may also like...