Վարչապետը Եկեղեցուն չի թիրախավորել, բայց եթե ինձ հարցներ, կասեի՝ մի գրի. Նազարյան
Եթե Նիկոլ Փաշինյանը ինձ հարցներ նման գրառում անելուց առաջ ես կհորդորեի նման գրառում չաներ, որովհետև ով-ով, բայց երկրի թիվ մեկ պաշտոնյան, նման բառեր օգտագործելով գրառում չպետք է անի:
Սա միանշանակ: Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Փաշինյանը եկեղեցուն չի թիրախավորում:
Ինքը մի բան է ասում ու հետո բանավեճ է սկսում ոչ թե իրա ասածի շուրջ, այլ այն բանի, որ իբր ինքն ասել է:
Ու դա ոչ մի տեղ չի տանում մեզ: Դրանից ոչ մեկ չի շահում՝ ո՛չ պետությունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ խեղճ ու կրակ ժողովուրդը»,-նշեց ԱԺ պատգամավորը:
