Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև

Ղազախստանը ներկա փուլում չի նախատեսում դառնալ BRICS կազմակերպության լիիրավ անդամ։

Այս մասին հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ընդգծելով, որ նման որոշումը պայմանավորված է պրագմատիկ նկատառումներով։

«Ես առաջնորդվում եմ պրագմատիկ մոտեցմամբ։ Բավարար եմ համարում ԲՐԻԿՍ-ի հետ մեր գործընկերային կարգավիճակը։

Հիմնական հարցն այն է, թե որքան օգտակար կլինի լիարժեք անդամակցությունը մեր երկրի համար»,- ասել է նա:

Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը, որպես միջազգային կազմակերպություն, առայժմ չունի ոչ կանոնադրություն, ոչ քարտուղարություն, ոչ էլ հստակ ծրագրեր։

«Եկեք տեսնենք՝ որքան արդյունավետ կառույց կդառնա ԲՐԻԿՍ-ը։ Այս փուլում Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում։ Ապագան ցույց կտա՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Տոկաևը:

You may also like...