Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, հայտարարությանն ու գրել.
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։
Այլ տարբերակ չկա»։
Հիշեցնենք, Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը: Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:
Այս դիտարկումից հետո ամենատարբեր բարձրաստիճան հոգևորականներ վարչապետին ամենակոշտ վիրավորանքներով են պիտակավորել:
