Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի

Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի։

Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:

«Ես շատ գոհ եմ իմ հանդիպումներից, որոնք ունեցել եմ հարևան երկրների առաջնորդների հետ։

Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու օազիս տարածաշրջանում»,– նշել է Կավելաշվիլին՝ անդրադառնալով իր վերջին այցերին Հայաստան և Ադրբեջան։

Նախագահը շեշտել է, որ այցերի ընթացքում բոլոր կողմերին առավել պարզ է դարձել, թե որքան կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը դարձնել առաջնահերթություն՝ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև գլոբալ դերակատարների համար։

«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը»,- ասել է Վրաստանի նախագահը՝ ընդգծելով, որ կարևորը հակամարտությունները չշարունակելն է, այլ փոխարենը շարժվել դեպի ներդրումներ, տնտեսական զարգացում և հարաբերությունների կարգավորում։

«Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս, ոչ թե հակամարտությունների առարկա կամ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող։

Հակառակը՝ աստիճանաբար պետք է շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի»,- ասել է Վրաստանի նախագահը։

You may also like...