Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել

Ուկրաինայի Սումիի մարզում շարունակում է ընդլայնվել պարտադիր տարհանման գոտին։

Այս մասին հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է սահմանամերձ համայնքների գնդակոծությունների հետևանքով առաջացած մշտական սպառնալիքի պատճառով։

«Որոշումը կայացվել է քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող մշտական վտանգի պատճառով։

Մնալն այս գոտում նշանակում է ուղղակի սպառնալիք կյանքի և առողջության համար»,- հայտարարել է Գրիգորովը՝ կոչ անելով բնակիչներին անհապաղ լքել տարածքները։

Տարհանման ցուցակում ներառվել են ևս 11 գյուղական բնակավայր՝ Գորոբովկա, Շտանովկա, Վորոնովկա, Յանչենկի, Ցիմբալովկա, Շկուրատովկա, Կրովնոյե, Նիկոլաևկա, Ռուդնովկա, Սպասկոյե և Կապիտանովկա։

Սումիի մարզը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերին։ Տարածքում ընդհանուր առմամբ արդեն 213 բնակավայր է ներառված պարտադիր տարհանման գոտում։

You may also like...