Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ Պուտինի շնորհավորանքի մասին հաղորդագրություն էր հրապարակել Կրեմլը:
