Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ գիշեր հաղորդումներ է ստացել Կուրսկի և Բրյանսկի շրջանների երկաթուղային հատվածներում կամուրջների և գնացքների հետ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:
Պեսկովի խոսքով՝ զեկույցները նախագահին են տրամադրել Անվտանգության դաշնային ծառայությունը ն և Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ կիրակի գիշերը տեղի ունեցած պայթյունների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում։
Բրյանսկի մերձակայքում, երկաթուղային գծի վրա ճանապարհային կամրջի փլուզումից հետո, Մոսկվա մեկնող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. յոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Բացի այդ, Կուրսկի շրջանում երկաթուղային կամուրջը փլուզվել է բեռնատար գնացքի վրա, ինչի հետևանքով ևս կան վիրավորներ:
