Հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվելու է հյուպատոսական գրասենյակ, այն Սյունիքում է. Վարդանյան

Սյունիքում հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ ստեղծվելու է հյուպատոսական գրասենյակ, և սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ապակենտրոնացված համագործակցությունը հաջողվում է, արդյունավետ գնում առաջ:

Այս մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասել է ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ֆրանսիայի համայնքային իշխանությունները շատ ավելի խիզախ ու արագ են գտնվել, որովհետև շատ ավելի արագ և շատ ավելի կոշտ արձագանք են տվել այն բոլոր իրավիճակներին, երբ անհրաժեշտ է եղել սատար կանգնել Հայաստանին:

Ինչպես ասում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իր հայտնի ստեղծագործության մեջ, մենք պետք է սովորենք փոքրիկ քայլերի արվեստը, մենք պետք է կամաց-կամաց շարժվենք առաջ:

Այսօրվա այս հսկայական միջոցառումը սկիզբ չի առել երեկ, այն փոքրիկ քայլերի արդյունք է եղել:

Եվ այսօր մեկ այլ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլ ենք անելու. այսօր Սյունիքում հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ ստեղծվելու է հյուպատոսական գրասենյակ»,- նշել է Վարդանյանը:

You may also like...