Ադրբեջանը զանգվածաբար քանդում է Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի «վնաս են հասցրել» (չակերտները՝ խմբ․) քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​

Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին» (չակերտները՝ խմբ), «շատ անորակ» (չակերտները՝ խմբ) էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», — ասել է նա։

You may also like...