Ստամբուլում սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները
Ռուսական պատվիրակությունը հաստատել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով՝ 14:00-ին։
ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունն արդեն դուրս է եկել Ստամբուլի հյուրանոցից։
Ուկրաինական կողմի հետ բանակցությունները նախատեսված են Չըրաղանի պալատում։
