«Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի. Ֆրանսիայի դեսպան

Ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում Գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց:

Այս հարցն այսօր Գորիսում անձամբ բարձրացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին և ինքն էլ պատասխանեց.

— «Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի:

«Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ:

Եվ Գորիսում ու Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք ձեռքի տված», — ասաց Ֆրանսիայի դեսպանը:

You may also like...