Շիրակի մարզի պատվիրակությունը Գորիսում մասնակցում է Հայաստան — Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին
Շիրակի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, Գորիսում մասնակցում է Հայաստան — Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին, որը հունիսի 2-ին մեկնարկել է «Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով լիագումար նիստով։
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
