Շիրակի մարզում նախորդ ամսվա ընթացքում ծնվել է 167 երեխա
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի մայիսի 1-ից 30-ը ծնվել է 167 երեխա:Նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 77 տղա, 90 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել։
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
