Թուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ընդհանուր նիստում կանցկացվի 28-րդ օրենսդիր ժամանակաշրջանի երկրորդ փուլի խորհրդարանի նախագահի ընտրություն: Ընտրությանը մասնակցելու են 5 թեկնածու, քվեարկությունը գաղտնի կլինի:
Առաջին երկու քվեարկություններում կպահանջվի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը, երրորդ քվեարկությունում՝ պարզ մեծամասնություն: Եթե երրորդ քվեարկությունում պարզ մեծամասնություն չապահովվի, ապա ամենաշատ ձայն ստացած երկու թեկնածուների միջև կկայանա չորրորդ քվեարկություն: Չորրորդ քվեարկությունում ամենաշատ ձայն ստացած անդամը կընտրվի մեջլիսի նախագահ:
Մինչ օրս Թուրքիայի մեջլիսի նախագահության պաշտոնը զբաղեցրել է 30 պատգամավոր: Եթե Նուման Քուրթուլմուշից բացի մեկ ուրիշն ընտրվի, նա կդառնա 31-րդ նախագահը: Ամենաերկար ժամանակ այս պաշտոնում եղել է Մուսթաֆա Աբդյուլհալիք Ռենդան՝ 11 տարի (1935-1946), իսկ ամենակարճ ժամանակ՝ Իսմեթ Սեզգինը՝ 2 ամիս 1 շաբաթ:
