Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը «հակասում» է դրան. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է (չակերտները՝ խմբ․)։
Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:
Իբրահիմի խոսքով՝ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:
«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։
Իրականում այն ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», — նշել է նա:
