Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015թ. սահմանադրական փոփոխություններին

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին:

Այս մասին գրում է Մեդիամաքս լրատվական գործակալությունը՝ Daily Bruin պարբերականին, որը նշում է, որ Արմեն Սարգսյանը այդ միտքն արտահայտել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Բարքլ կենտրոնում կարդացած դասախոսության ժամանակ:

 Ըստ հրապարակման, Արմեն Սարգսյանն ասել է, որ ընդդիմանում էր 2015 թվականի փոփոխություններին, քանի որ «Սահմանադրությունը հիմնականում գրվել էր գերմանացի խորհրդատուների կողմից»:
Նա նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջեւ առկա տարբերությունների պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը հարմար չէր Հայաստանի համար:

«Բոլորի համար նույն կաղապարը չի կարող հարմար լինել։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ Հայերը գերմանացիներ չեն», — ասել է Արմեն Սարգսյանը:

You may also like...