Վրաստանը 52 հայկական բեռնատարների թույլատրել է հատել սահմանը
Այսօր Վրաստանը թույլ է տվել 52 հայկական բեռնատար մեքենաների կոնյակ արտահանել ՌԴ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանը նշեց, որ երեկ երեկոյան խոսել է վրացի իր գործընկերոջ հետ, նա խոստացել էր 33 մեքենաների անցնելու թույլտվություն տալ, բայց ավելի շատ մեքենաների է թույլատրվել հատել սահմանը։
Գեւորգ Պապոյանը լավատես է բանակցությունների առումով:
Մնացած 72 բեռնատարներին նույնպես կթույլատրվի մոտակա 5 օրվա ընթացքում անցնել հայ-վրացական սահմանը, խոստացել են Վրաստանի իշխանությունները։
Նախարարը տեղեկացրեց, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարի տեղակալը վաղը կայցելի Երևան՝ քննարկելու ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու մեխանիզմները։
