Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ կոշտ պատժամիջոցներով
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է հերթական անգամ հարձակվել Ուկրաինայի վրա՝ դա անվանելով «պատասխան» Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողությանը։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը և Բեռլինը «դժգոհ են» Ուկրաինայում արյունահեղությունից, բայց կարծում են, որ ի վերջո, կկարողանան կասեցնել այն:
«Պուտինը ուժեղ հարված ստացավ, և ես չեմ կարծում, որ նա խաղեր է խաղում: Նա ասաց, որ այլ ելք չունեն, քան հարձակվելը: Եվ դա, հավանաբար, այնքան էլ հաճելի չի լինի: Ես ասացի՝ մի՛ արեք դա, չպետք է դա անել:
Իմ գլխում կա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման վերջնաժամկետ, մենք շատ կոշտ ենք լինելու, դա կարող է վերաբերել երկու երկրին էլ»,- նշել է նա։
