2025-ին դեսպանություններ կբացվեն Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում և Հունգարիայում. Միրզոյան
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Նիստի օրակարգն էր Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացումն՝ ԱԳՆ մասով։
Բյուջետային հաշվետվության շրջանակներում նախարար Միրզոյանն անդրադարձել է բյուջետային 5 հիմնական ծրագրերին, այդ թվում՝ ՀՀ նոր դեսպանությունների բացմանը և դեսպանությունների նոր շենքերի ձեռքբերմանը:
Դեսպանությունների բացում.
2024՝
— ռեզիդենտ դեսպանություն Ուրուգվայում
— դիվանագիտական գրասենյակներ Սերբիայում և Լյուքսեմբուրգում
2025՝
— որոշում բացել դեսպանություն Օմանի Սուլթանությունում
— նախորդիվ կայացված որոշումների արդյունքում դեսպանությունների բացում Կիպրոսում և Հունգարիայում:
Դեսպանության շենքերի գնում.
2023՝ Լոնդոն
2024՝ Փարիզ
2025՝ Բրյուսել:
