Գնել Սանոսյանն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։

Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։

Պաուլո Սպանտիգատին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության, համատեղ աշխատանքի համար և նախարարին է ներկայացրել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշվել համագործակցության նոր ուղղությունները։

You may also like...