Քննարկվել  է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին հայտնել է հիմնադրամը՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։
Այն ունենալու է մոտ 27կմ երկարություն՝ ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։

Հյուսիսային ենթահատվածի կառուցման նպատակով վարկային համաձայնագիր է կնքվել նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Այս հատվածի կառուցման համար ֆինանսական ներդրում կկատարի նաև ՀՀ կառավարությունը։

504372436_1104984478330437_6004687734687245749_n.jpg (437 KB)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, ողջունելով առաքելության անդամներին, կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և այն ծրագիրը, որ համատեղ պետք է իրականացվի։

Նա ընդգծել է, որ Ճանապարհային դեպարտամենտն ԱԶԲ-ի հետ ունի բազմամյա համագործակցության փորձ, և այդ փորձը հիմք է տալիս ասելու, որ ապագա գործակցությունը նույնպես պսակվելու է հաջողությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ծրագրի ֆինանսական պլանին‚ գնման գործընթացներին‚ շրջակա միջավայրի պահպանությանը‚ սոցիալական ազդեցություններին, ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի կարողություններին։ Քննարկվող հարցերի նպատակն էր նվազեցնել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հետագա աշխատանքների ընթացքում։

504490455_1104984524997099_3883850479662819607_n.jpg (517 KB)

Հունիսի 6-ին արդեն ԱԶԲ պատվիրակությունը Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ուսումնասիրելու Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի ծրագիծը, ինչպես նաև այլ հարցեր։

ԱԶԲ առաքելության շրջանակներում աշխատանքային քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը։

You may also like...