Եթէ կուսակրօն մարդ կին առնէ կամ կնոջ հետ ապրի, թող հանուի պաշտօնէն. վարչապետի մեջբերումը «Կանոնագիրք Հայոց»-ից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում Հովհաննես Օձնեցու «Կանոնագիրք Հայոց»-ից հետևյալ մեջբերումն է արել.
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:
Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:
