Մատվիենկոն, Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդ
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց ու ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայտնում է ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին այստեղ ևս, ինչպես Հաղթանակի զբոսայգում, ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ուղեկիցների թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
