Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
«Երկուսն էլ երիտասարդ տղաներ են, տասներկուերորդ դասարանն ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ էլի գնան իրենց ձիերի հետևից՝ դիմացի պոստերի տակից բերելու։ Գնացել են ու բռնվել»,- ասել է Հովսեփյանը։
ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:
