Նոր Գյուղ բնակավայրը մանկապարտեզ ունի. բացմանը նաև ՏԿԵ նախարարն է մասնակցել

Հունիսի 6-ին Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։

504154399_1293258459032661_3354759309746450839_n.jpg (113 KB)504181309_1293258619032645_4637968550848266247_n.jpg (80 KB)

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։

503646667_1293259602365880_2633691974819705783_n.jpg (265 KB)504377715_1293259735699200_440185951538842108_n.jpg (447 KB)

Սա կառավարության կողմից խոստացված 500 մանկապարտեզներից մեկն է, որը նախատեսված է 90 երեխայի համար։

503865104_1293259672365873_4244887734340473948_n.jpg (297 KB)503752051_1293259709032536_5789298159158830652_n.jpg (241 KB)

Նոր գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել, իսկ նորակառույց մանկապարտեզն այս պահին գործում է և խմբերը մեծ մասով համալրված են։

You may also like...